ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով մարդ է մահացել կորոնավիրուսից. CNN

11:07   08 Ապրիլ 2020    271

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների թիվն ամենաբարձր մակարդակի է հասել մեկ օրվա համար` 1700 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է CNN-ը` վկայակոչելով Ջոնս Հոփկինսի համալսարանի համալսարանի կողմից դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա արված հաշվարկները::

Նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում եւ տարածվել աշխարհի երկրների մեծ մասում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես պանդեմիա: Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների` ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 396.2 հազար դեպք: 12 722 մարդ մահացել է, առողջացել է 21 763 մարդ: Մեկ օրվա համար մահացության նախորդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր ապրիլի 3-ին` 1.4 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները