Բոլիվիայում քաղաքապետը ձերբակալվել է՝ զանգվածային միջոցառում թույլատրելու համար

12:07   08 Ապրիլ 2020    318

Բոլիվիայի ոստիկանությունը ձերբակալել է Պատակամայա քաղաքի քաղաքապետին՝ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին զանգվածային միջոցառում թույլատրելու համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է քրեական ոստիկանության ղեկավար Իվան Ռոհասը:

«Նրանք (քաղաքապետն ու ևս 2 անձ) ձերբակալվել են իրենց պարտականությունները չկատարելու, առողջապահական համակարգին վնաս հասցնելու համար, քանի որ ի պատիվ քաղաքի սուրբ պահապանի՝ թուլատրել են տոնակատարություն, որի ժամանակ կորոնավիրուսով է վարակվել 6 մարդ, որից 1-ը մահացել է»,-ասել է նա։

Քաղաքապետ Տիբուրսիո Սոկեն լրագրողներին ասել է, որ թույլ չի տվել տոնակատարություն անցկացնել, փողոցներում բավարար թվով ոստիկաններ չեն եղել իրադրության վերահսկման համար։

Մյուս երկու ձերբակալվածները տոնակատարության կազմակերպիչներն են։ Մարտի կեսերին անցկացված միջոցառմանը մասնակցել է մոտ 600 մարդ։

Ներկայում երկրում վարակակիրների թիվը 194 է, մահացել է 14 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները