Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208-ի

13:28   08 Ապրիլ 2020    260

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208-ի:

Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը: Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 մարդ: Երկրում կարանտինի ռեժիմում է գտնվում 4674 մարդ, 362 մարդ էլ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները