Թրամփը 31-ամյա աջակցին նշանակել է մամուլի քարտուղարի պաշտոնում. The Guardian

12:52   08 Ապրիլ 2020    307

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի քարտուղարի պաշտոնում նոր նշանակում է արել. Քայլի ՄքԻնանին այս պաշտոնում կփոխարինի ինն ամիս պաշտոնավարած Ստեֆանի Գրիշհեմին, հայտնում է The Guardian-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:

Աղբյուրը նկատում է, որ Թրամփի պաշտոնավարման ընթացքում սա Սպիտակ տանը նախագահի մամուլի քարտուղարի չորորրդ փոփոխումն է:

Նշվում է, որ Թրամփի հաղորդակցային թիմում անձնակազմի հետ կապված այս և մյուս փոփոխությունները նախաձեռնվել են նախագահի աշխատակազմի նոր ղեկավար Մարկ Մեդոուսի կողմից:

Ինչ վերաբերում է նոր մամաուլի քարտուղարին, ապա նա երեսունմեկ տարեկան է, սովորել է Հարվարդի իրավաբանական դպրոցում, Օքսֆորդում, համագործակցել է CNN-ի հետ:

Պարբերականը հավելում է, որ ՄքԻնանին Թրամփի աջակիցներից է և մի առիթով նույնիսկ հայտարարել է, որ «Թրամփը երբեք չի ստում, մամուլն է ստում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները