The Straits Times. Սինգապուրում օրենք են ընդունել, որն արգելում է հյուր գնալ եւ երեկույթներ կազմակերպել

14:07   08 Ապրիլ 2020    284

Սինգապուրում օրենք են ընդունել, որն արգելում է հյուր գնալ եւ երեկույթներ կազմակերպել, հաղորդում է The Straits Times-ը:

«Փաստաթուղթը կառավարությանը հավելյալ հնարավորություններ է տրամադրում՝ վերահսկելու քաղաքացիների սոցիալական կոնտակտները»,- ասել է հանրապետության առողջապահության նախարար Հան Կիմ Յունը:

Նրա հայտարարության մեջ ասվում է, որ նախկին պես սինգապուրիցները կարող են այցելել իրենց հարազատներին օգնություն տրամադրելու համար:

Նա նաեւ նշել է, որ երկրի բնակիչների մեծ մասը հետեւում է զանգվածային միջոցառումներից խուսափելու կառավարության խորհուրդներին:

Նոր օրենքը թույլ կտա պատասխանատվության ենթարկել սոցիալական հեռավորության պահանջները խախտած մարդկանց:

Օրենքը խախտողներին սպառնում է մինչեւ 6 ամիս ազատազրկում եւ/կամ տուգանք 10 հազար սինգապուրյան դոլարի (մոտ 7 հազար ԱՄՆ դոլար) չափով: Կրկնակի խախտման դեպքում ազատազրկամն եւ տուգանքի չափը 2 անգամ կմեծանան:

Hayatsk.info

Հեշթեգներ: TheStraitsTimes  


Վերնագիրի այլ պիտակները