Իտալիայի առաջնության բոլոր խաղերը հնարավոր է կայանան միայն Հռոմում

15:02   08 Ապրիլ 2020    567

Իտալական Ա սերիան զանազան տարբերակներ է դիտարկում ընթացիկ առաջնության շարունակության համար:

Դրանցից մեկը, որին հավանություն են տվել բավականին շատ ակումբներ, հետևյալն է՝ բոլոր թիմերին 45 օրով հավաքել մայրաքաղաք Հռոմում, կազմակերպել կարճատև հավաքներ և առաջնության մնացած հանդիպումներն անցկացնել մայրաքաղաքի ստադիոններում։ Դա նախ թույլ կտա խուսափել քաղաքից-քաղաք տեղաշարժերից, հետևաբար նաև կորոնավիրուսի տարածման վտանգից:

Նախատեսվում է, որ խաղացողները հաճախակիորեն թեստեր հանձնեն, նույնիսկ լրագրողներին հնարավորություն չի տրվի ներկա լինելու խաղերին, իսկ մրցավարները հավաքներ կանցկացնեն թիմերի հետ:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան ավելի վաղ հայտարարել էր, որ Ա սերիայի հանդիպումների վերսկսման հավանական ժամկետը մայիսի 17-ն է, բայց միաժամանակ չէր բացառել, որ խաղերը կարող են հետաձգվել նույնիսկ մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները