ԱՄՆ-ում ընկերությունները կարտադրեն թոքերի արհեստական օդափոխման 110 հազար սարք. Ամերիկայի ձայն

15:25   08 Ապրիլ 2020    315

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ընկերություններն առաջիկա շաբաթներում կարտադրեն թոքերի արհեստական օդափոխման 110 հազար սարք:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: Նախագահն այդ մասին նշել է իր ամենօրյա ճեպազրույցի ընթացքում: Նա տեղեկացրել է, որ ներկայում ունեն 8 հազար 675 սարք, որոնք առաջիկայում կտեղաբաշխվեն այն նահանգներում, որոնք ամենից շատ դրա կարիքն ունեն: Եվս 110 հազար սարք իրենց տրամադրության տակ կունենան առաջիկա շաբաթներին:

«Ես չեմ կարծում, որ դրանք մեզ պետք կգան, այդուհանդերձ դրանք պետք կլինեն ապագայում և մենք կարող ենք օգնել այլ երկրների»,-ասել է նախագահ Թրամփը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսից վարակվածների թիվն անցել է 400 հազարը, ավելի քան 12 հազար մարդ մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները