Իտալիայում գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել

15:34   08 Ապրիլ 2020    345

Իտալիայի Լիգուրիա և Տոսկանա շրջանների սահմանին գտնվող, Մագրա գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամուրջը փլուզվել է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իտալիայի ազգային հրշեջ ծառայությանը:

Փրկարարներն ուղղաթիռ են ուղարկել դեպքի վայր:

Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ փլուզվել է երկշերտ կամրջի 6 մետրանոց հատվածը, որը գտնվում է տոսկանական Աուլա շրջանում:

Նախնական տվյալներով՝ փլուզման պահին կամրջի վրա գտնվել է հեռախոսային ընկերության բեռնատար: Դեպքից ոչ ոք չի տուժել, տրանսպորտային միջոցների վարորդներին հաջողվել է փրկվել:

Ականատեսները պատմել են, որ դեպքի վայրից գազի հոտ է եկել:

Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ կամրջի վրա եղել է նաև աղբատար բեռնատար մեքենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները