Գերմանիայի ՀՆԱ-ն կորոնավիրուսի ֆոնին ռեկորդային 9.8% անկում կգրանցի. The Guardian

16:00   08 Ապրիլ 2020    355

Գերմանիայի ՀՆԱ-ն նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի առաջացրած ճգնաժամի հետևանքով, ամենայն հավանականությամբ, 9,8% անկում կգրանցի երկրորդ կիսամյակում, ինչը կլինի 1970թ. ի վեր անկման խոշորագույն ցուցանիշը:

Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի առաջատար տնտեսագետները կանախատեսել են, որ սպասվելիք անկումը կրկնակի կգերազանցի 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով արձանագրված բացասական ցուցանիշը:

Գերմանիայի լավագույն ինստիտուտների համատեղ հետազոտության արդյունքերի հիման վրա կարելի է ենթադրել, որ երկրի տնտեսությունն այս տարի կունենա 4,2% անկում, սակայն հաջորդ տարի արդեն կգրանցվի 5,8% աճ:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա հունվար-մարտ ամիսների ընթացքում, հավանաբար, գրանցվել է 1,9% անկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները