«Կորոնավիրուսի՝ տնային պայմաններում բուժման արձանագրությունը պատրաստ է». Վրաստանի ԱՆ

16:13   08 Ապրիլ 2020    322

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի՝ տնային պայմաններում բուժման արձանագրությունն արդեն պատրաստ է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Տնային պայմաններում բուժման արձանագրությունը պատրաստ է: Այդ բուժումը կլինի ինչպես ախտանիշային, այնպես էլ ստացիոնար: Ինչպես մենք գիտենք, կորոնավիրուսով վարակման դեպքերի 80%-ը թեթև է անցնում և դրանց բուժումը հասանելի է կարանտինային գոտիներում»,-հայտարարել է Տիկարաձեն ճեպազրույցի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները