Բեռլինում Քաղաքային պալատի նոր շենքի շինհրապարակում հրդեհ է բռնկվել

16:29   08 Ապրիլ 2020    325

Բեռլինի կենտրոնում այրվում է Քաղաքային պալատի նոր շենքի շինհրապարակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է «BZ-Berlin» պորտալը:

Հրդեհը տեղի է ունեցել Միտտե շրջանում:

Տեղացիները նկատել են ծխի սյուն, որը բարձրանում էր պալատի տանիքի վերևով: Հրդեհի պատճառը շինանյութերի և բիտումի ջեռուցման համար երկու կաթսայի բռնկումն էր:

Միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել, նրան օգնություն է ցուցաբերվել:

Մոտ 80 մարդ ներգրավված է հրդեհի մարմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին  


Վերնագիրի այլ պիտակները