Չեռնոբիլում կրկին հրդեհ է բռնկվել

16:44   08 Ապրիլ 2020    309

Չեռնոբիլի վթարված ատոմակայանի մոտակայքում, որտեղ բնակությունը արգելված է բարձր ռադիացիայի պատճառով, կրկին հրդեհ է բռնկվել։

Բոցավառվել են Գրեզլյա գյուղի մոտ գտնվող խոտածածկ տարածքներն ու մացառուտները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Մեկ օր առաջ հրդեհված տարածքում էլ, ըստ ծառայության հաղորդագրության, բաց կրակ այլևս չի երևում։

Ընդհանուր առմամբ, Չեռնոբիլի մերձակայքում կրակը մարելու աշխատանքներին ներգրավվել է 253 մարդ ու 68 միավոր տեխնիկա։

Դեռ երեկ ուկրաինական ավիացիան 81 հրդեհաշիջման թռիչք է կատարել տարածքում՝ 288 տոննա ջուր բաց թողնելով այրվող տարածքի վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեռնոբիլ  


Վերնագիրի այլ պիտակները