Եվրագոտու տնտեսությունը 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով կարող է կրճատվել 10 տոկոսով. Reuters

17:06   08 Ապրիլ 2020    279

Եվրահանձնաժողովը (ԵՀ) նախազգուշացրել է եվրագոտու (Եվրախումբ) ֆինանսների նախարարներին, որ եվրագոտու տնտեսությունն այս տարի կարող է կրճատվել 10 տոկոսով` նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետուանքով հասցված վնասի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրները:

Ինչպես նշում են աղբյուրները, ըստ Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) գնահատականների` համաճարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար կարող են մինչեւ 1.5 տրիլիոն եվրոյի չափով միջոցառումներ պահանջվել:

Չորեքշաբթի Եվրախմբի նախագահ Մարիու Սենտենուն հայտնել է, որ գիշերային տեսակոնֆերանսի ընթացքում 16 ժամ տեւած բանակցություններից հետո պայմանավորվածություն ձեռք չի բերվել պանդեմիայից հետո ԵՄ տնտեսությունը վերականգնելու համար 500 միլիարդ եվրոյի չափով պլան ստեղծելու շուրջ: Այս թեմայով նոր տեսակոնֆերանսը տեղի կունենա ապրիլի 9-ին:

Երեքշաբթի` բանակցություններից առաջ, Սենտանուն տեսաուղերձ էր տարածել, որում խոստացել էր, որ Եվրախումբը կհաստատի իր պատմության մեջ ամենախոշոր օգնության ծրագիրը` ընդհանուր 540 միլիարդ եվրոյի չափով` կորոնավիրուսի համաճարակից հետո տնտեսության վերականգնման համար: Այս ծրագիրը պետք է համախմբի ԵՄ տարբեր հաստատությունների կողմից համայնքի տնտեսության տարբեր ոլորտներին աջակցության համար ավելի վաղ առաջարկված միջոցներն ու սխեմաները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները