BMW ընկերությունը կսկսի բժշկական դիմակներ արտադրել

17:16   08 Ապրիլ 2020    297

Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է անցնել բժշկական դիմակների արտադրության:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիպսեն ապրիլի 8-ին Մյունխենում Բավարիայի դաշնային երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերի հետ հանդիպմանը:

«Այսպիսով մենք ակտիվ կսկսենք աշխատել գլոբալ դեֆիցիտը վերացնելու ուղղությամբ: Շատ շուտով մենք կսկսենք օրական արտադրել մի քանի հարյուր հազար դիմակ: Դա կծառայի ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ հասարակությանը մատարարելու համար»,-նշել է նա:

Ընկերությունում խոստացել են, որ ձեռք կբերեն անհրաժեշտ սարքավորումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: BMW  


Վերնագիրի այլ պիտակները