Կորոնավիրուսի պատճառով ՆԱՏՕ-ի նավերը Փոթիում կանցկացնեն հեռավար վարժանքներ

17:45   08 Ապրիլ 2020    347

Կորոնավիրուսի տարածման պատճառով վրացական սահմանային ոստիկանությունը հատուկ պայմաններում պլանային համատեղ վարժանքներ կիրականացնի ՆԱՏՕ-ի նավերի հետ, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Փոթիի նավահանգիստ մուտք է գործել ՆԱՏՕ-ի մշտական ​​երկրորդ ռազմածովային ստորաբաժանման չորս նավ, որոնք ներկայացնում են Իտալիան, Կանադան, Ռումինիան և Բուլղարիան: Նրանց կմիանա նաև Թուրքիայի TCG SALIHREIS նավը:

Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի և Վրաստանի առափնյա պահպանության նավերի միջև համագործակցության մակարդակի բարձրացումն է:

COVID-19-ի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով զորավարժությունների շրջանակում չեն անցկացվի հասարակական և մշակութային միջոցառումներ: Հանդիպումները կանցկացվեն հեռավար եղանակով՝ տեսահամաժողովի ձևով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները