Կանադայի «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անժամկետ հետաձգվել է

18:14   08 Ապրիլ 2020    617

«Ֆորմուլա 1»-ի կանադական Գրան Պրին անժամկետ հետաձգվել է:

Այս մասին գրում է մրցաշարի պաշտոնական կայքը: Կանադայում հունիսի 12-14-ին կայանալիք Գրան Պրին հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մինչ այս «Ֆորմուլա 1»-ում հետաձգվել են նախորդ 9 մրցաշարարերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել են Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը, Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը: Անժամկետ դադարեցված են ֆուտբոլի ազգային մի շարք առաջնություններ և մարզական այլ միջոցառումներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆորմուլա-1  


Վերնագիրի այլ պիտակները