Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով միլիոնավոր վարդեր են ոչնչացնում

18:49   08 Ապրիլ 2020    307

Ռուսաստանի ջերմոցային ձեռնարկությունները ստիպված են ամեն օր ոչնչացնել միլիոնավոր վարդեր՝ կորոնավիրուսի համաճարակի և պահանջարկի նվազման պատճառով:

Այս մասին հայտարարել է «Ռուսաստանի ջերմոցներ» ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Սիտնիկովը, փոխանցում է Լենտան։

Ըստ կազմակերպության, երկրում կա ընդհանուր առմամբ 167 հա ժամանակակից ջերմոցներ: Օրական յուրաքանչյուր հեկտարից արտադրողները միջին հաշվով հավաքում են 7 հազար վարդ, որոնք անհնար է վաճառել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսով, ընկերությունները տարեկան ստիպված կլինեն ոչնչացնել մոտ 1,2 միլիոն վարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները