Եվրախորհրդարանն իր շենքի մի մասը կտրամադրի անօթևաններին

19:20   08 Ապրիլ 2020    290

Եվրոպական խորհրդարանը Բրյուսելում գտնվող իր շենքի մի մասն անտուն մարդկանց կտրամադրի, իսկ խոհանոցներում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող բուժաշխատողների և կարիքավորների համար ճաշ կպատրասվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ԵԽ հայտարարությանը։

«Բրյուսելյան մայրաքաղաքային տարածաշրջանի հետ համաձայնագրի համաձայն՝ որոշել ենք առողջապահության ոլորտի համար այս լուրջ իրավիճակում մեր շենքի մի մասը տրամադրել հասարակության առավել խոցելի խավին և անտուն մարդկանց: Բացի այդ, մեր խոհանոցներում օրական ավելի քան 1000 ուտեստ է պատրաստվելու կարիքավորների, ինչպես նաև առողջապահության ոլորտի աշխատակիցների համար»,-նշել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել։ ԱՀԿ վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 447 471-ի, որից 83 401-ը՝ մահվան ելքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրախորհրդարան  


Վերնագիրի այլ պիտակները