Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերն անցել են 4000-ը

20:02   08 Ապրիլ 2020    307

Իրանում վերջին 24 ժամում նոր կորոնավիրուսի պատճառով 121 մարդ է մահացել, երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր մահացության ընդհանուր ցուցանիշը հասցել է 4003-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերջին տվյալները տեղի հեռուստատեսությամբ ներկայացրել է առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանպուրը:

Նրա խոսքով՝ երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1997 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64,586-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 35,554 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները