Համաշխարհային առևտրի անկումը կարող է ավելի մեծ ծավալների հասնել, քան 2008թ

20:17   08 Ապրիլ 2020    525

Համաշխարհային առևտուրը 2020թ. կարող է 13-32 տոկոսով անկում գրանցել, քանի որ կորոնավիրուսի համավարակը խախտել է բնականոն տնտեսական ակտիվությունը ողջ աշխարհում:

Միջազգային կազմակերպության փորձագետները կարծում են, որ այս անկումը կգերազանցի 2008թ. ֆինանսական ճգնաժամով պայմանավորված առևտրի ծավալների նվազումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առևտրաշրջանառությունն արդեն իսկ նվազել է 0.1 տոկոսով 2019թ.՝ պայամանվորված սակագներով և տնտեսական աճի դանդաղեցմամբ:

Կազմակերպությունից հայտնում են, որ գրեթե բոլոր շրջաններում էլ առևտրաշրջանառության ծավալների անկում կգրանցվի, մինչդեռ ԱՄՆ-ից և Ասիայից իրականացվող արտահանումներն ամենից շատ կտուժեն:

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, որ առևտրաշրջանառության ծավալները կվերականգնվեն 2021թ., սակայն անորոշությունը պահպանվում է, քանի որ կանխատեսումները մեծապես կախված են համաճարկի տևողությունից և արձագանքման քաղաքականության արդյուանվետությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները