Գիտնականները 60 000-ամյա ստորջրյա անտառ են հայտնաբերել

20:23   08 Ապրիլ 2020    314

Ամերիկացի գիտնականները ստորջրյա անտառ են հայտնաբերել, որը շուրջ 60 000 տարի առաջ աճելիս է եղել Մեքսիկական ծոցի մոտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ տասնյակ հազարավոր տարիներ առաջ Մեքսիկական ծոցի մոտակա գետի ափին կիպարիսի (նոճու) անտառ է եղել: Ծառերը մեծանալով ընկել են և թաղվել հողային նստվածքի տակ: Երբ ծովի մակարդակը բարձրացել է, անտառի մնացորդները ծածկվել են ջրով:

Այժմ գիտնականները գտել են ջրի տակ գտնվող այդ նույն անտառը և կարծում են, որ այնտեղ կարող են նոր դեղամիջոցների ստեղծման գաղտնիքներ հայտնաբերել և մարդկանց կյանքեր փրկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները