Եգիպտոսում ևս կես ամսով երկարաձգվել է պարետային ժամը

20:42   08 Ապրիլ 2020    306

Եգիպտոսում համապետական պարետային ժամը երկարաձգվում է 15 օրով` COVID-19- ի կորոնավիրուսի տարածումը զսպելու համար՝ չորեքշաբթի հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով վարչապետ Մուստաֆա Մադբուլիին:

Այսպիսով, պարետային ժամը ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 23-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարչապետը նաև ասել է, որ օդանավակայանները կփակվեն ևս երկու շաբաթով: Այս պահին անհասանելի կլինի պետական հիմնարկների և հանրային ծառայությունների զգալի մասը:

Ապրիլի 8-ի դրությամբ Եգիպտոսում ախտորոշվել է COVID-19 վարակի 1450 դեպք, մահացել է 94 մարդ, բուժվել է 276 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները