ԱՀԿ-ում հերքել են ԱՄՆ նախագահի պնդումները «Չինաստանի ուղղությամբ կողմնորոշված լինելու» մասին

20:53   08 Ապրիլ 2020    340

ԱՀԿ-ում հերքել են ԱՄՆ նախագահի պնդումները «Չինաստանի ուղությամբ կողմնորոշված լինելու» մասին՝ նշելով, որ հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի սրված շրջանը՝ չպետք է կրճատել ֆինանսավորումը:

Միացյալ Նահանգներն ԱՀԿ-ի գկխավոր հովանավորն է, որը, Դոնալդ Թրամփի խոսքով, վատ խորհուրդ է տվել ԱՄՆ-ին կորոնավիրուսի նոր բռնկման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2019 թվականին ԱՀԿ-ի մեջ ԱՄՆ-ը ներդրել է ավելի քան 400 մլն դոլար՝ ինչը շուրջ երկու անգամ գերազանցել է Չինաստանի ներդրումը, որը կազմել է 44 մլն դոլար:

«Մենք բոլորս դեռեւս գտնվում ենք պանդեմիայի սրված փուլում, ուստի այժմ ֆինանսավորումը կրճատելու ժամանակը չէ»,-ասել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Քլուգեն՝ ի պատասխան Թրամփի դիտողությունների մասին հարցին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները