Սենատոր Բեռնի Սանդերսը դադարեցրել է մասնակցությունը նախագահական պայքարին

21:16   08 Ապրիլ 2020    299

Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը, որն ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի միակ մրցակիցն էր Դեմոկրատական կուսակցության միանձնյա թեկնածուն լինելու համար, դուրս է եկել նախագահական պայքարից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարություն չորեքշաբթի տարածել է քաղաքական գործչի շտաբը՝ հատնելով, որ նա ավարտում է մասնակցությունը նախընտրական քարոզարշավին:

«Սենատոր Բեռնի Սանդերսն իր աշխատակիցներին հայտնել է, որ դադարեցնում է քարոզարշավը նախագահի պաշտոնի համար պայքարում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները