Իսպանիան հույս է հայտնել ապրիլի 26-ից հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի

21:37   08 Ապրիլ 2020    338

Իսպանիայի իշխանությունները հույս են հայտնել, որ ապրիլի 26-ից հետո երկիրը կարող է հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի:

Այս մասին հայտարարել է Իսպանիայի ֆինանսների նախարար Մարիա Խեսուս Մոնտերոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ապրիլի 26-ից քաղաքացիները հնարավորություն կունենա սկսել վերադառնալ բնականոն կյանքի»,- հավաստիացրել է նախարարը: Երկրի խորհրդարանն ապրիլի 9-ին պետք է կրկին երկարաձգի արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր մարտի 14-ին: Այս անգամ նախատեսվում է երկարաձգել մինչև ապրիլի 26-ը:

Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չէր բացառել, որ ապրիլի 26-ից հետո ևս արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, սակայն նշել էր, որ բնակիչների ու իրավաբանական անձանց տնտեական գործունեության որոշ սահամանփակումներ հետզհետե կմեղմվեն:

Վարչապետը նշել էր, որ ապրիլի 26-ից քաղաքացիները կարող են վերադառնալ փողոցներ, հրապարակներ, թեպետ դեռ կլինեն կոնկրետ ցուցումներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները