ԱՀԿ գլխավոր տնօրենը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին COVID-19-ի բռնկման քաղաքականացման մասին

22:34   08 Ապրիլ 2020    344

ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Ադխանոմ Հեբրեյսուսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին COVID-19-ի բռնկման քաղաքականացման մասին՝ «եթե դուք չեք ցանկանում տեսնել ավելի շատ դիեր»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է կորոնավիրուսի բռնկման հարցում ԱՀԿ արձագանքը եւ սպառնացել կրճատել ֆինանսավորումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բոլոր քաղաքական կուսակցությունների ուշադրության կենտրոնում պետք է լինի իրենց ժողովրդի փրկությունը, խնդրում եմ չքաղաքականացնել այս վիրուսը»,-ասել է ԱՀԿ գործադիր տնօրենը՝ միասնության կոչ անելով ամբողջ աշխարհում: Նրա խոսքով՝ այդ վիրուսը կօգտագործի տարաձայնությունները քաղաքական կուսակցությունների, կրոնական խմբարի կամ տարբեր ժողովուրդների միջեւ ավելի մեծ թափով տարածվելու համար: «Առանց միասնության ցանկացած երկիր, որն անգամ ունի ամենալավ առողջապահական համակարգը, կկանգնի դժվարության առաջ: Սա է մեր հայտարարությունը՝ միասնություն ազգային մակարդակում»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները