Ֆրանսիացի գիտնականները հայտնել են, թե ինչու են մարդիկ փռշտում արեւից

09:05   09 Ապրիլ 2020    206

Ինչո՞ւ են որոշ մարդիկ փռշտում, երբ նայում են վառ լույսին: Գիտնականների խոսքով՝ այս հարցը անհանգստացրել է դեռեւս հնադարի մտածողներին:

Այսօր գիտությունը հասել է զարգացման այն աստիճանին, որ կարող է այդ հարցին պատասխանել: Պարզվում է, որ ամբողջ հարցը եռվորյակ նյարդի առանձնահատկությունն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը երեւույթի մասին է, որը հայտնի է որպես լուսային փռշտալու ռեֆլեքս: Ժողովրդի շրջանում այս ֆենոմենն ընդունված է անվանել «արեւի վրա փռշտալ»: Եթե դուք բախվել եք այս երեւույթին, ապա հնարավոր է՝ մտածել եք, թե այն հատուկ է բոլոր մարդկանց, բայց ոչ. վիճակագրության համաձայն՝ լուսային փռշտալու ռեֆլեքսը տարածված է բնակչության ընդամենը 20-35 տոկոսի շրջանում:

Երեւույթի պատճառները գենետիկ են: Գեների առանձնահատկությունների պատճառով, որոնք կոդավորում են եռվորյակ նյարդի կառուցվածքը, աչքի ցանցաթաղանթ հասնող վառ լույսը (մասնավորապես՝ արեգակի) կարող է ակտիվացնել ֆիզիոլոգիական պրոցեսներ, որոնք փռշտոց են առաջացնում: Ֆրանսիացի գիտնականներին հաջողվել է սա հաստատել, երբ որոշել են պարզել արեւի պատճառով փռշտալու պատճառները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները