Հայտնաբերվել է նոր օզոնային խոռոչ

09:16   09 Ապրիլ 2020    243

Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները հայտնաբերել են, որ վերջին ամսում Արկտիկայի վերեւում սկսել է ձեւավորվել նոր խոռոչ օզոնային շերտում:

Չնայած ակնկալվում էր, որ այն կանհետանա ընթացիկ ամսվա վերջում՝ այդ երեւույթը մատնանշում է մոլորակի տագնապալի վիճակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օզոնային շերտի քայքայում է տեղի ունենում յուրաքանչյուր տարի մոլորակի բեւեռային շրջանների տարածքում: Սակայն այս տարի արկտիկական օզոնային խոռոչը ավելի մեծ չափեր ուներ: Պատճառը ստրատոսֆերայում արտասովոր ցածր ջերմաստիճանն էր, որի պատճառով առաջացել է բեւեռային հողմապտույտ՝ բեւեռների մերձակայքում ցածր ճնշման տարածք, որը լցված է արկտիկական սառը օդով:

Միեւնույն ժամանակ արկտիկական օզոնային խոռոչը զգալիորեն փոքր է, քան Անտարկտիդայի վերեւում օզոնային խոռոչը, որի առավելագույն մակերեսը կարող է հասնել 25 միլիոն ք/կմ մակերեսի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները