Բրիտանական քարանձավում միջնադարյան սրբատեղի է հայտնաբերվել

10:35   09 Ապրիլ 2020    222

Մեծ Բրիտանիայում սողանքի արդյունքում ի հայտ է եկել արտասովոր քարանձավ, որում հնագետները հայտնաբերել են առեղծվածային միջնադարյան սրբատեղի, որը թվագրվում է XIV դարին:

Վերջերս Սուրբ Եկատերինայի եկեղեցու մերձակայքում եղել է սողանք: Դա տեղի է ունեցել բլրի վրա, որով անցնում է 1840-ականներին կառուցված երկաթուղի: Սողանքից հետո դեպքի վայր են մեկնել երկաթուղայինները երկաթգիծը ստուգելու համար: Այնտեղ նրանք հայտնաբերել են տարօրինակ քարանձավ եւ այդ մասին հայտնել հնագետներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քարանձավի ներսում եղել է 70 սմ բարձրությամբ որմնախորշ, որում փորագրված էր խաչ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 7 փոքր որմնախորշ ներսում կիսաջնջված գրառումներով կամ սկզբնատառերով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները