Քիսինջերը սերունդներ ձգվող քաղաքական եւ տնտեսական քաոս է կանխատեսել. The Wall Street Journal

10:42   09 Ապրիլ 2020    345

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առաջացած քաղաքական եւ տնտեսական քաոսը կարող է սերունդներ ձգվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի` The Wall Street Journal ամսագրում հրապարակված հոդվածում:

Նախկին դիվանագետը կորոնավիրուսի պանդեմիան աննախադեպ մասշտաբի եւ գլոբալության վտանգ է անվանել: Մարդկության երջանկությունը եւ ազգերի բարգավաճումը, ըստ 96-ամյա քաղաքական գործչի, հնարավոր են միայն կառավարությունների նկատմամբ մարդկանց վստահության դեպքում: Միայն իշխանությունները պետք է կանխատեսեն մոտեցող աղետները, հաղթահարեն դրանք, ապա վերականգնեն կայունությունը: COVID-19 համավարակի ավարտից հետո պետական կառավարման շատ ինստիտուտների նկատմամբ դատավճիռ կկայացվի` անհաջողություն, արձանագրում է Քիսինջերը: Պետք է ոչ միայն պայքարել կորոնավիրուսի դեմ, այլեւ աշխատել «հետվիրուսային» աշխարհակարգի ստեղծման ուղղությամբ, ամփոփում է քաղաքական գործիչները:

COVID-19 կորոնավիրուսի պանդեմիան տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` վարակվել է ավելի քան 1.35 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 79 հազար մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամենալուրջ իրավիճակն ԱՄՆ-ում, Իսպանիայում եւ Իտալիայում է: Չինաստանում, որտեղ սկսվել է համաճարակը, մի քանի օր առաջ հայտարարվել էր վարակի դադարեցման մասին: Ապրիլի 7-ին Չինաստանի իշխանությունները կրկին բացել էին ելքն Ուհանից, որտեղ եւ դեկտեմբերի վերջին տեղի էր ունեցել հիվանդության առաջին բռնկումը:

Քիսինջերը զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քիսինջեր  


Վերնագիրի այլ պիտակները