Արաբական կոալիցիան Եմենում հրադադար է հայտարարել. Deutsche Welle

11:09   09 Ապրիլ 2020    293

Սաուդյան Արաբիայի գլխավորած Արաբական կոաիցիան Եմենում երկշաբաթյա հրադադար է հայտարարել՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ։

Բազմամյա մարտական գործողությունների հետևանքով երկրի առողջապահական համակարգը փլուզված է։ Փորձագետները մտավախություն ունեն, որ եթե Եմենում համաճարակ սկսվի, աղետ է սպասվում։

«Մենք պատրաստվում ենք COVID-19-ի դեմ պայքարին»․-ասել է կոալիցիայի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է Deutsche Welle-ն։

Կրակի դադարեցման ռեժիմը պետք է ուժի մեջ մտնի ապրիլի 9-ին՝ ժամը 12։00-ից, ժամկետը հետագայում կարող է երկարացվել։ Հութի ապստամբները դեռևս հրապարակավ չեն արձագանքել այս նախաձեռնությանը։

Ավելի վաղ եմենյան հակամարտության բոլոր կողմերն աջակցել էին կրակի դադարեցման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։

Մինչ օրս Եմենում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները