Պանամայի նախագահն ապրիլի 11-ին և 12-ին քաղաքացիներին արգել է տնից դուրս գալ

11:37   09 Ապրիլ 2020    261

11-ին եւ 12-ին պանամանացիները ստիպված կլինեն մնալ տանը` նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Իշխանությունների համապատասխան որոշումը հրապարակվել է հանրապետության նախագահ Լաուրենտինո Կորտիսոյի թվիթերյան էջին:

«Երկրի սանիտարական անվտանգության ապահովման եւ պանամանացիների կյանքի եւ առողջության պահպանման համար մենք հայտարարում ենք, որ շաբաթ օրը` ապրիլի 11-ին, եւ կիրակի օրը` ապրիլի 12-ին, ոչ ոքի չի թույլատրվի փողոց դուրս գալ` տոտալ կարանտին պահպանելու համար»,- գրել է պետության ղեկավարը:

Համաձայն վերջին պաշտոնական տվյալների` Պանամայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2.528 դեպք, մահացել է 63 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մարտի 23-ից Պանամայի կառավարությունը որոշում էր կայացրել 30 օրով դադարեցնել օդային հաղորդակցությունն այլ երկրների հետ: Ապրիլի 1-ից երկրում կարանտին է հայտարարվել` վարակի տարածումը կանխելու համար: Ընդ որում, կանանց թույլատրվում է դուրս գալ տնից երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, իսկ տղամարդկանց` երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին: Կիրակի օրերին քաղաքացիներին պարտավորեցրել են մնալ տանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պանամա  


Վերնագիրի այլ պիտակները