Ֆրանսիայում QR կոդ են ներդրել կարանտինի պայմաններում տնից դուրս գալու համար. RFI

12:12   09 Ապրիլ 2020    281

Ֆրանսիայում խիստ կարանտինի չորրորդ շաբաթվա սկզբին կորոնավիրուսի պատճառով QR կոդ են ներդրել տնից դուրս գալու համար, որը բոլորին կարելի է ստանալ ծանոթ տպագիր կամ ձեռագիր ձեւաթղթի փոխարեն:

Նմանատիպ տեխնոլոգիա կիրառվում է, մասնավորապես, Ռուսաստանում եւ Չինաստանում, որտեղ քննադատության է ենթարկվել իրավապաշտպանների կողմից` հնարավոր լրտեսման պատճառով: Սակայն առցանց ձեւը, որը կարելի է լրացնել կառավարության պաշտոնական կայքում, իշխանություններին թույլ չի տալիս պահել ֆրանսիացիների տվյալները. QR կոդը գեներացվում է օգտատիրոջ սարքի մեջ, ինչը բացառում է տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը, հայտնում է RFI-ն:

Ըստ իշխանությունների` QR կոդը կամ բջջային սարքերում արագ սկանավորման գծային կոդի անալոգը ներդրվել է ֆրանսիացիների հարմարության եւ ժամանակ խնայելու համար: Կարանտինի առաջին երեք շաբաթվա ընթացքում երկրի բնակիչները ստիպված էին հատուկ ձեւաթուղթ լրացնել` անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալու համար: Նրանք, ովքեր տպիչ չունեին, ստիպված էին ձեռագիր արտագրել բավականին երկար փաստաթուղթը: Իսկ այժմ բավական է կայքում լրացնել հատուկ ձեւը, ներբեռնել գեներացված QR կոդը եւ ուղարկել այն ձեր հեռախոսին: Ձեւն ամբողջությամբ կրկնում է այն փաստաթուղթը, որը ֆրանսիացիները լրացնում են կարանտինի սկզբում: Դրանում պետք է նշել անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը եւ ընտրել տնից դուրս գալու թույլատրված պատճառներից մեկը: Ընդ որում, տեղեկանքի թղթային տարբերակը նույնպես վավեր է մնում: Ստուգման դեպքում QR ծածկագիրը նույնականացման փաստաթղթի հետ միասին պետք է ներկայացնել ոստիկաններին կամ ժանդարմներին: Նրանք կկարողանան սկանավորել այն հատուկ հավելվածի միջոցով եւ տեսնել ձեւի մեձ նշված բոլոր տվյալները: Ըստ ՆԳՆ-ի` դա թույլ է տալիս ժամանակ խնայել ստուգման ժամանակ եւ նվազեցնել իրավապահների վարակման ռիսկը. չէ որ նրանց այլեւս հարկավոր չէ վերցնել ձեւաթուղթը, որի մակերեսին կարող է վիրուս լինել:

Ֆրանսիայի իշխանությունների կողմից ներդրված QR ծածկագիրը կարեւոր առանձնահատկություն ունի: Այն ստեղծվում է օգտատիրոջ սարքում հատուկ կոդի օգնությամբ, եւ լրացված տեղեկատվությունը չի փոխանցվում կառավարության սերվերին: Նման կոդով լրտեսել օգտատերերին հնարավոր չէ:

Այն, որ Ներքին գործերի նախարարությունը չի կարողանա լրտեսել օգտատերերին QR կոդի օգնությամբ, հաստատել են նաեւ ֆրանսիացի ՏՏ ակտիվիստները, որոնք հաճախ են հայտարարում իշխանությունների կողմից քաղաքացիների լրտեսման մասին: Էլիոտ Ալդերսոն կեղծանունով հաքերը պնդում է, որ տվյալները մնում են օգտատիրոջ սարքում:

Հավելվածի մշակմամբ զբաղվել է Batch ստարտափի լիոնցի հիմնադիր Իnան Պարդանոն: Նա իր սեփական կայքն է ստեղծել, որը նման է պաշտոնականի, գրեթե մեկ ամիս առաջ` կարանտինի սկզբում, եւ ֆրանսիացիներին առաջարկում էր ժամանակ խնայել եւ ամեն անգամ նորից չլրացնել ձեւաթուղթը: Ավելի ուշ կառավարությունը հետաքրքրվեց նրա մշակմամբ: կառավարությամբ: Ներքին գործերի նախարարությունը գրեթե ամբողջությամբ պատճենել է Պարդանոյի կայքը: Ինչպես նշել է ծրագրավորողը, ծրագրի համար գումար նա չի պահանջել:

Տվյալների անվտանգության հետ կապված մտահոգություններ կարող են առաջանալ ստուգման ժամանակ. եթե սովորական ստուգման ընթացքում իրավապահները չեն արտագրում տվյալներն անցորդների մասին, ապա հավելվածը կարող է թույլ տալ նրանց տեղեկատվությունն ավտոմատ կերպով հավաքել: Սակայն, ինչպես պնդում է BFMTV-ն` վկայակոչելով աղբյուրները ժանդարմերիայում, ստուգումների ժամանակ օգտագործվող ծրագրային ապահովումը թույլ չի տալիս դա անել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները