Թրամփը հրաժարվել է ՕՊԵԿ+ երկրների հետ համակարգել նավթի արդյունահանման ծավալների կրճատումը

12:18   09 Ապրիլ 2020    511

ԱՄՆ-ն ՕՊԵԿ+ երկրների հետ չի համակարգի նավթի արդյունահանման ծավալների կրճատումը, քանի որ ամերիկյան նավթային ընկերություններն արդեն կրճատել են նավթի արդյունահանումը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ria.ru-ն։

«Չեմ կարծում։ Մենք արդեն կրճատել ենք։ Եթե ուսումնասիրեք Տեխասի, Հյուսիսային Դակոտայի, որոշ այլ նահանգների գործունեությունը, կտեսնեք, որ նրանք արդեն կրճատել են»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հույս է հայտնել, որ ՕՊԵԿ+ -ի մասնակիցներն այսօր կայանալիք հանդիպմանը կկարողանան պայմանավորվել գների շուրջ: Իսկ եթե գործարքը չհաջողվի կնքել, ապա, Թրամփի խոսքով, նա «շատ տարբերակներ» ունի։

«Ես շատ լավ տարբերակներ ունեմ։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Հուսով եմ՝ նրանք կպայմանավորվեն»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները