Թրամփը հայտարարել է, որ չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում

16:30   09 Ապրիլ 2020    283

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն չի հետաքրքրում Ֆրանսիայի կողմից Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցը:

Այս մասին Միացյալ Նահանգների առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ինձ դա չի հուզում: Ֆրանսիան Իրանին բժշկական նյութե՞ր է ուղարկում, դա ինձ հետաքրքիր չէ»,- ասել է Թրամփը՝ խուսափելով հարցին մանրակրկիտ պատասխանելուց:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները