Աֆղանստանում 5 հրթիռ հարվածել է ՆԱՏՕ-ի ավիաբազայի ուղղությամբ

12:38   09 Ապրիլ 2020    345

Աֆղանստանում Բահրամ շրջանում 5 հրթիռ հարվածել է ՆԱՏՕ-ի ավիաբազայի ուղղությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր առավոտյան 5 հրթիռ է հարվածել Բահրամ ավիաբազայի ուղղությամբ: Զոհեր չկան: Մեր գործընկերները՝ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերը հետաքննում են միջադեպը»,- ասվում է առաքելության թվիթթերյան էջում:

Reuters-ի տեղեկություններով՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները