Բիլ Գեյթսը կորոնավիրուսի համավարակը «մղձավանջային սցենար» է անվանել

13:18   09 Ապրիլ 2020    260

Կորոնավիրուսի համավարակը «մղձավանջային սցենար է», սակայն հիվանդությունից մահացության ցուցանիշն այնքան բարձր չի լինի, որքան ոմանք, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում են:

Անցյալ շաբաթ Թրամփը կանխատեսում էր արել, որ ԱՄՆ-ում 100 000-240 000 մահվան դեպք կարող է գրանցվել Covid-19-ի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե շարունակենք պահպանել սոցիալական հեռավորություն, կկարողանանք հաղթահարել այս ամենը, և մահացության ցուցանիշն ավելի փոքր կլինի»,- ասել է գործարարը:

Գեյթսը, որն անցյալ ամիս հեռացել է Microsoft-ի կառավարման խորհրդի կազմից՝ կենտրոնանալու համար բարեգործական աշխատանքի վրա, հայտարարել է, որ եթե մարդիկ պահպանեն անհրաժեշտ հեռավորությունը և կարանտինի կանոնները, ամսվա վերջին վարակման դեպքերը կնվազեն:

«Սա մղձավանջային սցենար է, քանի որ մարդուց մարդուն փոխանցվող շնչառական վիրուսը կարող է աճել էքսպոնենցիալ կերպով: Եթե մենք շարունակեինք աշխատանքի գնալ, ճանապարհորդել, գիտեք, այդ կորագիծը երբեք չէր շտկվի»,- ասել է Գեյթսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները