Հս. Կորեայում ստեղծվել են COVID-19-ի դեմ պայքարի համար նախատեսված հատուկ նանո դիմակներ

15:58   09 Ապրիլ 2020    240

Հյուսիսկորեացի գիտնականները նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր հակամանրէային դիմակներ են ստեղծել. դրանք նանոծածկողականություն ունեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։

Դիմակներն արտադրվել են ազգային հակահամավարակային արտակարգ միջոցառումների շրջանակում։ Դրանց պատրաստման համար երկրում արդյունահանված նյութեր են օգտագործվել։ Դիմակների արտադրությունն արդեն կազմակերպվում է Փհենյանում գործող բժշկական սարքավորումների գործարանում։

«Հակաբակտերիալ նանո նյութով ծածկված նոր դիմակները, վերացնելով օդում գտնվող մանրէներն ու վիրուսները, ինչպես նաև արգելելով մանր մասնիկների ներթափանցումը, կրողներին հնարավորություն են տալիս մաքուր օդ շնչել»,- ասվում է գործակալության հայտարարությունում։

Գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Լի Չժեդոկի խոսքով՝ նոր դիմակներն արտահայտված հակաբակտերիալ, հակավիրուսային ազդեցություն ունեն, կանխարգելում են փոքր տրամաչափով փոշու ներթափանցումը, որի շնորհիվ հնարավոր է լինում դիմակից այս կողմ հեշտ շնչել։ Ապրանքը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված դիմակների տեխնիկական հատկանիշներին։

Վերջին տեղեկությունների համաձայն ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 521 116մարդ, որից 88 565-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 331 355 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հս-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները