Սերբիայի նախագահի 22-ամյա որդին վարակվել է կորոնավիրուսով

14:46   09 Ապրիլ 2020    255

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ավագ որդին վարակվել է կորոնավիրուսով:

22-ամյա որդու վարակված լինելու մասին նախագահը գրել է Ինսթագրամի իր էջում:

«Երբ ամեն ինչ սկսվեց, որդիս՝ Դանիլան, ինձ ասաց, որ հանձնվելը տարբերակ չէ: Իմ առաջնեկը վարակվել է կորոնավիրուսով։ Նա հոսպիտալացվել է ինֆեկցիոն հիվանդանոց: Որդիս, դու սա նույնպես կհաղթահարես»,-գրել է Վուչիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները