Կորոնավիրուսով լույս աշխարհ եկած նորածին երեխա է մահացել Բրազիլիայում

14:53   09 Ապրիլ 2020    251

Բրազիլիայի Նատալ քաղաքում, որը գտնում է Ռիու-Գրանդե-դու-Նորտի նահանգում, լույս աշխարհ գալուց չորս օր անց մահացել է նորածին, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիա։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Globo1 –ը նահանգի առողջապահական գերատեսչության տարածած հայտարարությունը վկայակոչելով։ Երեխան մահացել է ապրիլի յոթին։

Նշվում է, որ երեխան վաղաժամ ծնունդ է եղել եւ լույս աշխարհ է եկել մոր հղիության 30-րդ շաբաթում։ Ծնունդից հետո նրան տեղափոխել են ինտենսիվ շնչառական անբավարարություն ունեցող նորածինների թերապիայի բաժանմունք։ Անալիզները ցույց են տվել, որ երեխան ունի կորոնավիրուս։ Դեռեւս պարզ չէ, թե նա կորոնավիրուսով է լույս աշխարհ եկել, թե վարակվել է ծնվելուց հետո։ Ներկայումս նորածնի մայրը, ով ունի հիպերտոնիա, ճարպակալում եւ շաքարային դիաբետ, սպասում է կորոնավիրուսային անալիզների պատասխանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները