Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման միանգամից 1459 դեպք է արձանագրվել

15:45   09 Ապրիլ 2020    278

Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 1459 դեպք է արձանագրվել։ Դրանք արձանագրվել են երկրի 50 երկրամասերում ու շրջաններում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Իզվեստիան»։

Մեկ օրում մահվան դեպքերը եղել են 13-ը։

Վարակման դեպքերի զգալի մասը եղել է Մոսկվայում՝ 857, ևս 199 դեպք արձանագրվել է մայրաքաղաքի հարակից շրջանում։

Հանրագումարում՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 10 հազար 131-ի։ Վարակման դեպքեր արձանգրվել են պետության 80 երկրամասերում և շրջաններում։

Մահվան դեպքերը 76 են, բուժվածները՝ 698 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները