Իտալիայում COVID-19-ի հետևանքով մահացած բուժաշխատողների թիվը հասել է 100-ի

16:18   09 Ապրիլ 2020    238

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացած բուժաշխատողների ընդհանուր թիվը հասել է 100-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հինգշաբթի հայտնել է իտալացի բժիշկների մասնագիտական ասոցիացիան ՝ Fnomceo-ն:

Ապրիլի սկզբին տեղի հիվանդանոցների բուժաշխատողների Anaao-Assomed միությունը հայտնել էր, որ վարակված բուժաշխատողների թիվը գերազանցել է 10 հազարը: Ըստ տվյալների՝ վարակակիրների մոտ 20 տոկոսը բժիշկներ են։ Շատ իտալացի բուժաշխատողներ տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

Վերջին տվյալներով՝ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի 139 422 դեպք, որից 17 669-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 26 491 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 518 783 դեպք, 88 505-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 330 590 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները