Մեքսիկայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ

16:56   09 Ապրիլ 2020    504

Մեքսիկայում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 3181-ի, զոհերի թիվը մեկ օրում աճել է 33-ով` հասնելով 174-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է երկրի ԱՆ համաճարակաբանության տնօրեն Խոսե Լուիս Ալոմիան:

«Այսօր հաստատված դեպքերի թիվը հասել է 3181-ի... Դժբախտաբար, զոհերի թիվն աճում է, այն արդեն հասել է 174-ի», - ասել է Ալոմիան մամուլի ասուլիսում:

Հրապարակված տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով հետազոտված քաղաքացիների ընդհանուր թիվը գերազանցել է 29 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները