Մոսկվայի բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է որոտացել

17:04   09 Ապրիլ 2020    255

Մոսկվայի Բրեսցկու 2-րդ փողոցում գտնվող «Պանորամա» բիզնես կենտրոնի շենքում պայթյուն է որոտացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով շտապօգնության ծառայության աղբյուրին:

«Բրեսցկու 2-րդ փողոցում գտնվող բիզնես կենտրոնի շենքում պայթյուն է տեղի ունեցել», - ասել է աղբյուրը:

Գործակալության տվյալներով՝ շենքի դիմաց գտնվում է Սլովակիայի դեսպանատունը:

Նշվում է նաև, որ պայթյունը տեղի է ունեցել կաթսայատանը: 5 քմ տարածքում հրդեհը չեզոքացվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները