Համավարակի պատճառով աշխարհում ավելի քան 500 մլն մարդ կարող է դառնալ աղքատ․ Oxfam

17:15   09 Ապրիլ 2020    262

Ավելի քան 500 մլն մարդ կարող է հայտնվել աղքատության մեջ՝ տնտեսության վրա կորոնավիրուսային պանդեմիայի գլոբալ ազդեցության հետևանքով։

Նման եզրահանգման է եկել բրիտանական ոչ կառավարական Oxfam հումանիտար կազմակերպությունը։

Կազմակերպության մասնագետները կարծում են, որ հիմա տեղի ունեցող իրադարձությունները աշխարհում աղքատության դեմ պայքարի առաջընթացը կարող են հետ գցել տասնամյակով, իսկ որոշ երկրներում՝ Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, ավելի քան 30 տարով։

Համաշխարհային բնակչության կեսից ավելին համավարակի ավարտին կարող է բախվել աղքատությանը, հավաստիացնում են կազմակերպությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Oxfam  


Վերնագիրի այլ պիտակները