Գիտնականները պարզել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում սրտի աշխատանքի վրա

18:41   09 Ապրիլ 2020    297

Կորոնավիրուսը կարող է բացասական ազդեցություն ունենալ սրտի աշխատանքի վրա:

Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները: Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ հղում անելով MedicalXpress գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներին, ԱՄՆ Բժշկական կրթության և գիտական հետազոտությունների հիմնադրամի մասնագետները նշել են, որ սրտային անբավարարություն կարող է նկատվել հիվանդության ծանր ընթացքի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիվանդների մի մասի մոտ այդպիսի փոփոխություն է տեղի ունենում բորբոքման հետևանքով, մյուսների մոտ՝ սրտամկանում COVID-19-ի օջախի ի հայտ գալու: Հետազոտողների տվյալներով՝ վարակակիրների մոտ սիրտ-անոթային համակարգի հետ կապված երկու խնդիր է ի հայտ գալիս. սրտային անբավարարություն և հաճախասրտություն, որոնք կարող են առաջանալ որպես կողմնակի ազդեցություն կորոնավիրուսի բուժման համար կիրառվող դեղամիջոցների ընդունման ժամանակ:

Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալների համաձայն գերազանցել է 86 000-ը, վարակվածներինը՝ 1.4 մլն-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները