Մոսկվայում հրդեհ է բռնկվել ծերանոցում. կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ

19:20   09 Ապրիլ 2020    271

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի արևմտյան հաստվածում գտնվող ծերանոցում հրդեհ է բռնկվել:

Զոհվել է 4 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է նկուղային և առաջին հարկերում: Այրվել է շուրջ 300 քմ տարածք: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է նկուղային հարկում տեղակայված կաթսայատանը, որն աշխատում է դիզելային վառելիքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը հայտնում է, որ փրկարարներին հաջողվել է շենքից դուրս բերել 50 մարդու: Հրդեհը մարվել է 40 րոպեի ընթացքում: Վիրավորների թվում կա նաև փրկարար խմբի աշխատակից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները