Բելգիայի թաղման բյուրսոները լեփ-լեցուն էին COVID-19-ից մահացածների դիակներով. Le Soir

17:49   09 Ապրիլ 2020    267

Բելգիայի թաղման տների սառնարանները լի են, և նրանցից ոմանք այլևս չեն կարողանում պահել կորոնավիրուսից մահացածների մարմինները, հայտնում է Le Soir-ը:

Մասնավորապես, այդպիսին է իրավիճակը Լիժեում, որտեղ քաղաքային իշխանությունները հուղարկավորության ծառայությունների համար 36 դագաղ տեղավորող սառնարան-բեռնատար են հատկացրել:

Խնդիրները սկսվել են Բրյուսելում, նշում է պարբերականը: Այսպես, մայրաքաղաքի Օդերեջ համայնքում ստիպված են եղել օգտագործել սպորտային կենտրոնի խոհանոցների սառնարանները:

Բելգիայում, չորեքշաբթի օրվա տվյալներով, COVID-19 կորոնավիրուսով վարակված 2,240 մարդ է մահացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները