ՌԴ-ում բազմազավակ ընտանիքը կորոնավիրուսի պատճառով որոշել է անտառում ապրել

20:06   09 Ապրիլ 2020    252

Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանի Բուլանաշ գյուղում ապրող, 3 զավակ ունեցող ընտանիքը, վախենալով կորոնավիրուսից, որոշել է գնալ անտառ և այնտեղ ապրել:

Ընտանիքի հոր քույրը խուճապի է մատնվել և զանգահարել է ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ իր եղբայրը, նրա կինը, ինչպես նաև նրանց 4, 8, և 10 տարեկան երեխաները տանը չեն և կապի դուրս չեն գալիս:

Իրավապահները պարզել են, որ ընտանիքն ապրում էր անտառում, քանի որ վախենում էր գյուղում կորոնավիրուսով վարակվելուց: Ծնողները ժամանակ առ ժամանակ դուրս էին գալիս մթերք գնելու: Նշվում է, որ երեխաները քնում էին բաց երկնքի տակ: Նրանց սկզբում տեղափոխել են հիվանդանոց, իսկ ստուգումներից հետո ուղարկել են սոցիալական կենտրոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ծնողներին վարչական պատասխանատվության են ենթարկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները