Բրիտանիան կվերադարձնի Նազարբաևներին պատկանող 100 միլիոն դոլար արժողությամբ գույքը

20:13   09 Ապրիլ 2020    259

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրն ու թոռը հաղթել են «ապօրինի ճանապարհով հարստանալու» մեղադրանքով իրենց առաջադրված դատը։

Թագավորության գերագույն դատարանի որոշմամբ՝ Դարիգա Նազարբաևան և Նուրալի Ալիևը անմեղ են ճանաչվել: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ապօրինի ճանապարհներով ձեռք բերված գումարներով ընդհանուր 80 միլիոն ֆունտ արժողությամբ անշարժ գույքը տնօրինելու վերաբերյալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի հանցավորության ազգային գործակալությունը նախատեսում է բողոքարկել դատարանի որոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները